Տե՛ր, հաստատի՛ր իմ հոգում լույսի խաղաղությունն ու պայծառությունը, որպեսզի չխոտորվեմ աջ կամ ձախ և չդատապարտվեմ Քո գալստյան մեծ օրը՝ երբ կպահանջվի մեզնից մինչև վերջին նաքարակիտը:
Մենք, շատ թե քիչ տանելի ապագա ունենալու համար, պետք է աշխատենք բազմակողմանիորեն հասկանալ հզորների ու թույլերի հարաբերությունների անատոմիան։
Բնականաբար, եթե ուժեղների ու թույլերի հարաբերությունների հետ առնչված երկրորդական հանգամանքները դնենք մի կողմ, ապա այդ հարաբերությունների կայուն ու երկուստեք իմաստալից լինելու համար, ընդհանուր առմամբ, պետք է հավասարակշռություն լինի, մի կողմից, ուժեղի համար թույլի օգտակարության և, մյուս կողմից էլ, թույլի համար ուժեղի կողմից պաշտպանվածության միջև...